Սրտանոթաբանություն
Տախիկարդիա. armeniamedicalcenter.am
Տախիկարդիան առիթմիայի տեսակ է, որը բնութագրվում է սրտային կծկումների րոպեում 90-ից ավելի հաճախականությամբ:
Տախիկարդիան նորմայի տարբերակ է՝ հուզական կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության, թթվածնի պակասի, օդի ջերմաստիճանի բարձրացման, մարմնի հորիզոնական դիրքից կտրուկ ուղղահայացի անցնելու, որոշ դեղերի, սուրճի, ալկոհոլի ազդեցության ժամանակ: 7 տարեկանից փոքրերի մոտ տախիկարդիան համարվում է ֆիզիոլոգիական նորմա:
Ախտաբանական տախիկարդիան առաջանում է սիրտ-անոթային և այլ համակարգերի հիվանդությունների հետևանքում:
Տախիկարդիան արտահայտվում է պարանոցային անոթների պուլսացիայով, սրտխփոցի զգացողությամբ, անհանգստությամբ, ուշագնացությամբ, գլխապտույտով: Արտահայտված տախիկարդիան կարող է բերել սուր սրտային անբավարարության, սրտի կանգի, սրտամկանի ինֆարկտի:
Սրտի կծկումների հաճախացման պատճառերից ելնելով, տարբերում են ֆիզիոլոգիական տախիկարդիա, որն ի հայտ է գալիս սրտի նորմալ աշխատանքի պայմաններում և ախտաբանական տախիկարդիա, որը զարգանում է հանգիստ ժամանակ` որևէ ախտաբանության հետևանքով:
Ախտաբանական տախիկարդիան վտանգավոր է, քանի որ բերում է արտամղվող արյան ծավալի պակասի, արյան շրջանառության այլ խանգարումների: Չափից ավելի հաճախակի սրտխփոցի ժամանակ սրտի փորոքները չեն հասցնում լցվել արյունով, պակասում է սրտային արտամղումը, իջնում է զարկերակային ճնշումը, նվազում է արյան և թթվածնի հոսքը դեպի հյուսվածքներ և օրգաններ:
Երկարատև տախիկարդիան բերում է առիթմոգեն կարդիոպաթիայի զարգացման, սրտի կծկողականության խանգարման, և նրա ծավալի մեծացման:
Կախված սրտում էլեկտրական իմպուլսներ առաջացնող աղբյուրից, տարբերում են հետևյալ տախիկարդիաները.
- Սինուսային. սինուսային հանգույցի (նորմայում սրտային ռիթմը դրդող) ակտիվության բարձրացման հետևանքով,
- Պարոքսիզմալ (էկտոպիկ) տախիկարդիա. ռիթմի գեներատորը գտնվում է սինուսային հանգույցից դուրս՝ փորոքներում (փորոքային տախիկարդիա) կամ նախասրտերում (վերփորոքային տախիկարդիա): Որպես օրենք, ընթանում է նոպաների ձևով (պարոքսիզմալ տախիկարդիա), որոնք սկսվում և վերջանում են հանկարծaki, տևում են մի քանի րոպեից մինչև մի քանի օր, սրտխփոցի հաճախականությունն այդ ժամանակ մշտապես մնում է բարձր:
Սինուսային տախիկարդիան բնորոշվում է սրտի կծկումների հաճախականությամբ՝ 120-220 զարկ րոպեում, աստիճանաkան սկզբով, նորմալ սինուսային ռիթմով:
Առաջացման պատճառները
Սինուսային տախիկարդիան հանդիպում է տարբեր տարիքային խմբերում, հաճախ առողջ մարդկանց, նաև սրտային հիվանդություններով պացիենտների մոտ:
Սինուսային տախիկարդիան սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների մոտ հաճախ ձախ փորոքի ֆունկցիայի խանգարման, սրտային անբավարարության վաղ արտահայտություն է: Սինուսային տախիկարդիայի պատճառ կարող են լինել միոկարդի ինֆարկտը, ծանր ստենոկարդիան, կանգային և սուր քրոնիկական սրտային անբավարարությունը, տոքսիկոինֆեկցիոն, ռևմատիկ և այլ գենեզի միոկարդիտները, կարդիոսկլերոզը, կարդիոմիոպաթիան, սրտի արատները, ադգեզիվ և էքսուդատիվ պերիկարդիտը, բակտերիալ էնդոկարդիտը:
Տախիկարդիայի պատճառ կարող են լինել նյարդաբանական հիվանդությունները՝ ենթակեղևային հանգույցների, գլխուղեղի կեղևի առաջնային դիսֆունկցիա, վեգետատիվ նյարդային համակարգի խանգարում (աֆեկտիվ պսիխոզներ, նևրոզ), նեյրոցիրկուլյատոր դիստոնիա:
Տախիկարդիայի հաճախակի պատճառներից են էնդոկրին խանգարումները (ֆեոխրոմոցիտոմիա, թիրեոտոքսիկոզ), սուր անոթային անբավարարությունները (կոլլափս, շոկ, սուր արյան կորուստ), սակավարյունությունը, սուր ցավային նոպաները:
Տախիկարդիա կարող է առաջացնել ջերմային տենդը` տարբեր վարակիչ-բորբոքային հիվանդությունների ժամանակ (անգինա, թոքաբորբ, սեպսիս և այլն): Մարմնի ջերմության բարձրացումը 1 աստիճանով սրտի կծկումների հաճախականությունն արագացնում է րոպեում 10-15 զարկ` երեխաների մոտ, 8-9 զարկ` մեծահասակների մոտ:
Դեղորայքային և տոքսիկ տախիկարդիան զարգանում է սինուսային հանգույցի վրա դեղորայքային և քիմիական նութերի ազդեցությամբ. վագոլիտիկներ (ատրոպ), սիմպատոմիմետիկներ (ադրենալին, նորադրենալին), էուֆիլին, թիրեոտրոպ հորմոն, կորտիկեստերոիդներ, դիուրետիկներ, կոֆեին, հիպոտենզիվ պատրաստուկներ, նիկոտին, ալկոհոլ, թույներ (նիտրատներ և այլն):
13.03.2020 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ